Անբարո՛ աշխարհ, արնախում Ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպե՞ս եք նայում Արցախի երեխաների աչքերին:
Դուք տեսնու՞մ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից:
Դուք տեսնու՞մ եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը:
Դուք տեսնու՞մ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են:
Նորից պատանիները:
Պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»:
Պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում:
Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի՛ զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է: Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛:
Մի բան հաստատ գիտեմ՝ ես ուրիշ տեղ Արցախ չունեմ ու ո՛չ ոք այն ինձնից չի խլելու: